Բավ է պառակտվել
10-11-2015 14:42

Երևան-Սևան ճանապարհին մերկասառույցի պատճառով բախվել են 10 ավտոմեքենա

Երևան-Սևան ավտոճանապարհի 47 կմ հատվածի Հրազդանի վարչական տարածքում ճանապարհի մերկասառույցի պատճառով մոտ 10 տրանսպորտային միջոցներ բախվել են իրար։
Բախման հետևանքով մի քանի մեքենաներ դուրս են եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, կողաշրջվել ու գլխիվայր շրջվել: Ըստ դեպքի վայրում հավաքվածների` ճանապարհի մերկասառույցի պատճառով նաև եղել է վրաերթ: