Բավ է պառակտվել
26-05-2015 10:45

Քարաթափում՝ Երևան-Մեղրի ավտոճանապարհին

Երևան-Մեղրի միջպետական նշանակության ավտոճանապարհի 96-րդ կմ-ին՝Էլփին գյուղի մոտակայքում, մայիսի 26-ին, 05:00-ի սահմաններում, թափվել են ժայռաբեկորները, որի հետևանքով երթևեկությունը դարձել է միակողմանի: Ինչպես հայտնել ՏԿ և ԱԻՆ-ի մամուլի ծառայությունից, 10:00-ի դրությամբ ճանապարհային շինարարները ճանապարհից հեռացրել են 4 կուբոմետր ծավալով ժայռաբեկոր: Այժմ ճանապարհն անցանելի է երկու կողմից տրանսպորտի բոլոր միջոցների համար: