Բավ է պառակտվել
24-03-2015 14:23

Երևան-Դիլիջան ճանապարհին քարաթափում է տեղի ունեցել

Մարտի 24-ին՝ 11:16-ին, ահազանգ է ստացվել այն մասին, որ Երևան-Դիլիջան միջպետական ճանապարհի հատվածում քարաթափում է տեղի ունեցել, որի հետևանքով ճանապարհը միակողմանի է դարձել է փրկարարների օգնություն է անհրաժեշտ: Դեպի վայր է մեկնել փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը: Հրշեջ փրկարարները ճանապարհաշինարարների հետ համատեղ ուժերով ճանապարհի երթևեկելի մասից հեռացրել են ավազը և քարերը: