Բավ է պառակտվել
02-09-2015 16:59

Սևանի հատակից հայտնաբերվել է տասնյակ հազարավոր տարվա վաղեմություն ունեցող զուբրի ոսկոր

Մեծ և փոքր Սևանների մեջտեղում` մոտ 6-7 մետր խորության վրա, հայտնաբերվել է ոսկոր, որը, ամենայն հավանականությամբ զուբրի (բիզոն) ոսկոր է, տասնյակ հազարավոր տարվա վաղեմություն ունի: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Այաս» ծովային հետազոտությունների ակումբի դայվինգ դեպարտամենտի ղեկավար Ռաֆայել Մկրտչյանը: «Պետք է հնարավորինս մեծ ծավալի հետազոտություն անել, քանի որ ալիքները Սևանա լճի հատակն անընդհատ շարժում են, հնարավոր է մի բեկոր այլ հատված տեղափոխված լինի»,- ասաց նա: Ռ. Մկրտչյանը ասաց, որ տարիների ընթացքում իրենք հայտնաբերել են կենցաղային իրերի մնացորդներ, ոսկոր՝ առաջին անգամ: Կենսաբանական գիտությունների դոկտոր Նինա Մանասերյանն ասաց, որ գտածոյի վերաբերյալ մանրամասն պատկերացում կազմելու համար անհրաժեշտ է անել հատուկ անալիզ: Միաժամանակ նշեց, որ նման անալիզի դեպքում ոսկորն ամբողջությամբ քայքայվում է, այսինքն հետազոտությունից հետո հնարավոր է այդ գտածոն ոչնչանա: Ն. Մանասերյանն ասաց, որ տարածաշրջանում զուբրի մնացորդներ երբեք չեն հայտնաբերվել: Կենսաբանական գիտությունների թեկնածու Իվան Գաբրիելյանը, ով անձամբ է սուզվում, ասաց, որ ըստ նախնական տվյալների, տաս հազար տարի առաջվա գտածո կարող է լինել: «Այաս» ծովային հետազոտությունների ակումբի դայվինգ դեպարտամենտի հրահանգիչ Արտակ Ալմասակյանի խոսքով, իրենք կասկածում են, որ ջրի հատակին կարող է լինել էլի կմախք: Դրա համար, ըստ նրա, անհրաժեշտ է հատուկ խումբ՝ համալրված գիտնականներով: Նա նշեց, որ իրենք ջրի հատակից հայտնաբերել են կառույցների մնացորդներ, փլուզված, մեկուկես-երկու մետրանոց երկրաչափական լավ շարժված քարերի կույտ՝ կամ ամրոց է եղել, կամ որևէ նավահանգստի կառամատույց: