Բավ է պառակտվել
29-06-2015 09:41

Գլխովս եմ պատասխանատու Ազատության հրապարակում գտնվող յուրաքանչյուրի համար. Ոստիկանապետ

Ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը ընդդեմ էլեկտրաէներգիայի թանկացման պայքարի շարունակությունը տեսնում է Ազատության հրապարակում։  Ոստիկանապետը այցելել է Ազատության հրապարակ, շրջել, պատասխանել լրագրողների և Բաղրամյան պողոտայից Ազատության հրապարակ տեղափոխված մի խումբ ցուցարարների հետ։ «Ազատության հրապարակում է լույսը, իսկ Բաղրամյանում մնացել է միայն պայքարի շունչը։ Ես գլխովս եմ պատասխանատու Ազատության հրապարակում գտնվող յուրաքանչյուրի համար։ Բաղրամյանում անառողջ մթնոլորտ է, որովհետև սոցիալական պահանջով պայքարի մեջ սողոսկել է քաղաքական պահանջ, այնտեղ քաղաքական կուսակցությունները փորձում են իրենց ճիշտը թելադրել, իսկ ճշտով շարժվում են միայն գողականները, իսկ թե ում նկատի ունեմ, բոլորդ էլ գիտեք»,- ասել է ոստիկանապետը: