Բավ է պառակտվել
27-06-2015 15:27

Երևան-Իջևան ճանապարհին ավտոբուսը բախվել է «Գազ 24»-ին.կա 2 զոհ

Այսօր՝ ժամը 12:00-ի սահմաններում Երևան-Իջևան ավտոճանապարհի 71-րդ կմ հատվածում դեպի Իջևանի ուղղությամբ մարդատար 556 QQ 56 համարանիշի ավտոբուսը դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և բախվել «Գազ 24» մակնիշի ավտոմեքենային: Հարվածի արդյունքում «24»-ն ամբողջովին ճզմվել է և ավտոբուսի հետ հայտնվել ձորակում: Վթարի հետևանքով «24»-ի մեջ գտնվող Նարեկ Պետրոսյանն ու Հարութ Պետրոսյանը տեղում մահացել են: Տեղեկացվում է, որ ավտոբուսը հավանաբար տեղափոխելիս է եղել ուղևորների ու չի բացառվում, որ վարորդը նիրհել է ղեկին, ինչի պատճառով էլ տեղի է ունեցել ողբերգական վթարը: Դեպքի վայրում հավաքվածները ասում էին, որ մահացածները հորեղբոր տղաներ էին և բնակվում էին Ծովագյուղում: Այսօր նրանցից մեկի ծննդյան օրն էր, իսկ մյուսի հոր մահվան տարելիցը: