Բավ է պառակտվել
02-11-2016 09:25

Սիսիան-Գորայք ճանապարհին Mitsubishi Grandis-ը շրջվել է ձորը. կա 2 զոհ, 1 վիրավոր

Նոյեմբերի 2-ին՝ ժամը 06։57-ին, ահազանգ է ստացվել, որ Գորայք-Սիսիան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի մասից և շրջվել ձորը, կան տուժածներ, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը. տեղեկացնում է ԱԻՆ-ը։

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Մ-2 ավտոճանապարհի Սիսիան-Գորայք հատվածի 9-րդ կմ-ին Mitsubishi Grandis մակնիշի (վարորդ՝ Կ. Մ.) 35 AG 494 պետհամարանիշով ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և գլորվել հարակից ձորը:

Փրկարարներն ավտոմեքենայից դուրս են բերել Կ. Թ.-ին, ում մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային, այնուհետև ավտոմեքենայից դուրս են բերել Կ. Մ.-ի և Ս. Մ.-ի դիերը:

Փրկարարները հոսանքազրկել են մեքենան: