Բավ է պառակտվել
14-10-2015 11:24

Ծիլքար-Սպիտակ ճանապարհին բեռնատար է այրվել

Ծիլքար-Սպիտակ ճանապարհին բեռնատար է այրվելՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունում հոկտեմբերի 14-ին` ժամը 01.20-ին, ահազանգ է ստացվել, որ Ծիլքար գյուղի մոտակայքում այրվում է բեռնատար ավտոմեքենա: 
Ինչպես տեղեկացնում է ՀՀ տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարարությունից, դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Մ-3 ավտոճանապարհի Ծիլքար-Սպիտակ հատվածի 2-րդ կմ-ում ամբողջությամբ այրվում է «Տուրտրանֆլեքս» ՍՊԸ-ին պատկանող «Ռենո» մակնիշի 576 LT 62 պետհամարանիշով (վարորդ՝ Վ. Մ.) բեռնատար ավտոմեքենայի (բեռնված ցորենով և ալյուրով) վարորդի խցիկը: Հրդեհը մեկուսացվել է ժամը 02.29-ին, մարվել՝ 03.14-ին: