Բավ է պառակտվել
12-05-2015 12:39

Պայթյուն՝ Երևանում

Այսօր Ժամը 12.00-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Հարավ-Արևմտյան թաղամասում, Ա. Բաբաջանյան փողոցի թիվ 75 շենքի մոտակայքում գտնվող գազսալցակայանում տեղի է ունեցել պայթյուն: Դեպքի վայր է մեկնել չորս մարտական հաշվարկ: Դեպքի հետևանքով Mercedes մակնիշի ավտոմեքենան վերածվել է մետաղաջարդոնի:  Ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկան: Այս պահին դեպքի վայր են ժամանել մեծ թվով հրշեջներ, շտապ օգնության բրիգադներ: