Բավ է պառակտվել
27-01-2015 11:05

Վրաց-հայկական սահմանին 6 կգ կոկաին է առգրավվել

Վրաստանի մաքսատան աշխատակիցները վրաց-հայկական սահմանի «Նիոնծմինդա» մաքսային անցակետում մեծ քանակությամբ կոկաին են առգրավել: Այս մասին «Ռուսթավի- 2» հեռուստալիքի եթերում հայտարարել է Վրաստանի ֆինանսների նախարար Նոդար Խադուրին: «Ավելի քան 6 կգ կոկաին է հայտնաբերվել, որը Վրաստան են փորձել մտցնել Բուլղարիայի քաղաքացիները: Գործը փոխանցվել է Ներքին գործերի նախարարությանը»,- ասել է նախարարը: Նշենք, որ սա արդեն երկրորդ նմանատիպ դեպքն է: 2014թ.-ին հուլիսի 12-ին էլ վրաց-թուրքական սահմանին առգրավվել էր 93 հատ 30 կգ-անոց տակառներով 80%-անոց հեղուկ հերոին, որի ընդհանուր արժեքը կազմում է 93 մլն ԱՄՆ դոլար: