Բավ է պառակտվել
11-04-2016 09:48

Ադրբեջանի զինուժը անկանոն կրակ է արձակել Տավուշի ուղղությամբ

Անցած գիշեր եւ այսօր առավոտյան ադրբեջանական կողմը 17 անգամ կրակահերթեր է արձակել հայ-ադրբեջանական պետական սահմանագոտու հյուսիսարեւելյան հատվածում: ՀՀ ՊՆ-ից հայտնում են, որ հայ դիրքապահների ուղղությամբ կիրառվել են հրաձգային, այդ թվում նաեւ խոշոր տրամաչափի զինատեսակներ եւ ականանանետեր: Ադրբեջանական կողմից արձակված կրակահերթերը հիմնականում կրել են անկանոն բնույթ: ՀՀ ԶՈւ առաջապահ ստորաբաժանումները, ցուցաբերելով զսպվածություն, պատասխան գործողությունների են դիմել միայն խիստ անհրաժեշտության դեպքում եւ վստահորեն վերահսկում են սահմանային իրավիճակը: