Բավ է պառակտվել
24-04-2016 10:28

Ադրբեջանը անկանոն կրակահերթեր է արձակել հայ դիրքապահների ուղղությամբ. ՀՀ ՊՆ

Ապրիլի 23-ի լույս 24-ի գիշերը հայ-ադրբեջանական պետական սահմանագոտու հյուսիսարևելյան հատվածում գրանցվել է հրադադարի խախտման 18 միջադեպ: ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ ադրբեջանական կողմը տարբեր տրամաչափի հրաձգային և դիպուկահար զինատեսակներից հիմնականում անկանոն բնույթի կրակահերթեր է արձակել հայ դիրքապահների ուղղությամբ: ՀՀ ԶՈւ առաջապահ ստորաբաժանումները, ցուցաբերելով զսպվածություն, պատասխան գործողությունների են դիմել միայն խիստ անհրաժեշտության դեպքում և վստահորեն վերահսկում են սահմանային իրավիճակը: