Բավ է պառակտվել
22-09-2015 09:49

Պայմանագրային զինծառայող է վիրավորվել

Ադրբեջանական կողմը ողջ գիշեր տարբեր տրամաչափի զենքերից կրակել է Հայաստանի սահմանամերձ մի քանի համայնքների ուղղությամբ: Պաշտպանության նախարարությունից հայտնեցին, որ կրակոցների հետևանքով կրծքավանդակի շրջանում հրազենային, բեկորային վիրավորում է ստացել պայմանագրային զինծառայող 1986 թ. ծնված Ռուսլան Սերգեի Մկրտչյանը: Նա տեղափոխվել է զինվորական հոսպիտալ, վիճակը գնահատվում է բավարար: ՊՆ-ից հայտնեցին, որ այս պահին սահմանամերձ համայնքներում վիճակը համեմատաբար հանգիստ է: