Բավ է պառակտվել
10-02-2015 15:20

Էրեբունի օդանավակայանում սկսվել են ՌԴ օդաչուների վարժանքները

Հայաստանի Էրեբունի ռազմական օդանավակայանում սկսվել են ռուսաստանյան ավիացիոն ռազմաբազայի օդաչուների ուսումնավարժանքները բարդ մետեոպայմաններում ծովի մակերևույթից 4-5 կիլոմետր բաձրության վրա: Ժամանակակից չորրորդ սերնդի МиГ-29 կործանիչներով օդաչուների վարժանքները կտևեն մինչև ընթացիկ տարվա փետրվարի վերջը: Որպես վարժանքների ղեկավար է հանդես եկել միավորման հրամանատար Ալեքսանդր Պետրովը: Հաղորդվում է, որ ներկայումս ողջ օդաչուական կազմը բուժզննում է անցնում թռիչքների անցնելու իրավունքը ստանալու համար, որից հետո կսկվի վարժանքի թեորիայի և պրակտիկ մասը: Յուրաքանչյուր օդաչուի կողմից բուժզննումը անցնելուց և թռիչքների թույլատրությունը ստանալուց հետո Էրեբունի օդանավակայանում կսկսվեն նախաթռիչքային վարժանքը և սկզբնական թռիչքները տրված երթուղիներով, եղանակային պայմանների համար նախատեսված հետախուզական թռիչքները, ինչպես նաև թռիչքի տեխնիկան սովորական եղանակային պայմաններում: Ցերեկային և գիշերային թռիչքների ժամանակ օդաչուները պետք է մշակեն ձմեռային պայմաններում թռնելու հմտությունները՝ կլիմայական տարբերությունները հաշվի առնելով: Թռիչքների իրականացման օրերին օդաչուները կկատարեն ավելի քան 10 ժամ ընդհանուր տևողությամբ մինչև 30 թռիչք: Օդաչուների կազմի վարժանքների ժամանակ ուշադրություն կհատկացվի լեռնային տարածքներում, մառախուղի և ամպամած եղանակի պայմաններում ծովի մակերևույթից 3-ից 10 հազար մետր թռիչքի հմտության կատարելագործմանը: Նախապատրաստական դասընթացի ավարտից հետո կսկսվեն հասարակ և բարդ նավավարման, ինչպես նաև օդային մարտի ժամանակ կործանիչների մարտական կիրառմամբ վարժանքները: