Բավ է պառակտվել
22-11-2014 15:06

Հայ ժողովրդի մոտ ընդունված չէ կացնահարել.Ս. Օհանյան

Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը մեկնաբանել է հայկական զինուժի կողմից ՄԻ-24 ուղղաթիռի անձնակազմի դուրս բերման գործողությունը։ Այս մասին տեղեկացնում ենք azatutyun.am-ից:
Հայկական կողմը կուժեղացնի հսկողությունը առաջնագծում՝ հակահարված տալով հակառակորդի ցանկացած սադրանքի, այսօր հայտարարել է Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը՝ մեկնաբանելով հայկական զինուժի՝ նոյեմբերի 12-ին ադրբեջանական կողմից խոցված ուղղաթիռի անձնակազմի դուրս բերման գործողությունը։
«Մեր հարևանների պետական կոշտ դիրքորոշումը, բանականության բացակայությունը և ուղղաթիռի խոցումից հետո մարդասիրական նորմերի համաձայն՝ օդաչուներին դուրս բերելուց հրաժարվելը ստիպել է հայկական կողմին հատուկ գործողությունների դիմել», - ասաց Սեյրան Օհանյանը՝ ընդգծելով, որ հայկական կողմը հմուտ է գործել, դիտարկվել է ուղղաթիռի անկման վայրը ու ոչնչացվել հակառակորդի ծուղակ։
«Այս պարագայում առաջին գծում մենք խստացնելու ենք մեր ծառայությունը՝ դիտարկման, հայտնաբերման, խոցման միջոցառումները, որոնք ուղղված են լինելու հրադադարը խախտողներին», - ասաց Օհանյանը՝ ընդգծելով, որ հայ ժողովրդի մոտ «ընդունված չէ կացնահարել, կազմակերպել դավադրություններ, բայց մենք արժանի պատասխան ենք տալու ցանկացած այսպիսի սադրանքի»։