Բավ է պառակտվել
10-08-2015 12:11

Անի Մաջնունյանի սպանության մեջ մեղադրվողը կալանավորվել է (տեսանյութ)

ՀՀ քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով ձեռնարկված քննչական գործողություններով պարզվել են Անի Մաջնունյանի սպանության հանգամանքները, շարժառիթը: Քննչական կոմիտեից հայտնում են, որ ձեռք բերված ապացույցների համակցությամբ` Երևանի 20-ամյա բնակչին՝ 1995թ. ծնված Մուշեղ Մխիթարյանին, մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետով (սպանություն` զուգորդված ավազակությամբ)։ Նույն օրը քննիչը միջնորդություն է ներկայացրել դատարան՝ մեղադրյալի նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումը կիրառելու վերաբերյալ, ինչը բավարարվել է: Նախաքննությունը շարունակվում է։ Կատարվում են անհրաժեշտ քննչական և դատավարական գործողություններ՝ սպանության բոլոր հանգամանքների բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ հետազոտումն ապահովելու ուղղությամբ։ Արդյունքների մասին տեղեկություն կտրամադրվի լրացուցիչ։

Հարկ է նշել նաև, որ Անի Մաջնունյանին առանձակի դաժանությամբ սպանելու մեջ կասկածվողը Մուշեղ Մխիթարյանը  համացանցում հայտնի է Մխիթար Մոս-Մուշեղյան անունով: Այս հանգամանքը սկսզբնական շրջանում թյուրիմացության պատճառ էր դարձել թե իրավապահ մարմինների, և թե հասրակության համար: