Բավ է պառակտվել
31-03-2015 12:10

Տղամարդն իրեն ցած է նետել 8-րդ հարկից

Այսօր վաղ առավոտյան Երևանի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում ահազանգ է ստացվել 40-ամյա տղամարդու ինքնասպանության վերաբերյալ։ Պարզվել է, որ մարտի 31-ին Դավթաշենի 2-րդ թաղամասի բնակիչ, 1975 թվականի ծնված Կ. Քոսակյանը բնակելի շենքի 8-րդ հարկից ինքնանետման եղանակով ինքնասպան է եղել: 

Այս մասին հաղորդում է Քննչական կոմիտեի կայքը և տեղեկացնում, որ դեպքի առթիվ նախապատրաստվում են նյութեր: