Բավ է պառակտվել
25-10-2014 16:30

Մուշեղ Հարությունյանը՝ Լոռու մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի նախագահ

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով ՀՀ Լոռու մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի նախագահ է նշանակվել Մուշեղ Հարությունյանը: «Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 11-րդ կետով և հիմք ընդունելով Արդարադատության խորհրդի 2014 թվականի հոկտեմբերի 17-ի առաջարկությունը` որոշում եմ. Մուշեղ Հարությունյանին նշանակել Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի նախագահ՝ դադարեցնելով նրա՝ Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավորի լիազորությունները»,-ասված է նախագահի հրամանագրում: