Բավ է պառակտվել
22-01-2015 13:18

Մալախովը Սերյոժային կարողացել է տեսնել միայն ապակու միջով.նախարար

Ռուս հաղորդավար Անդրեյ Մալախովին չեն թույլատրել մտնել վերակենդանացման բաժանմունք՝ Սերյոժա Ավետիսյանի մոտ: Այս մասին այսօր հայտարարել է առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը: Նրա խոսքով՝ պետք չէ բացատրել, որ հիվանդանոցում տեսախցիկների կուտակումը անտեղի կլիներ, ուստի նախարարությունը Սերյոժայի այցելության նկատմամբ խիստ վերահսկողություն է սահմանել:
Ճշգրտող հարցին՝ ինչո՞ւ է այդ դեպքում Մալախովի նկարահանող խումբը հայտնվել վերակենդանացման բաժանմունքում, նախարարը նշել է, որ ռուս հաղորդավարի հետ անձամբ է զրուցել եւ նրա խմբին թույլատրել են փոքրիկին հետեւել միայն ապակու միջով: