Բավ է պառակտվել
28-10-2016 17:09

Տղամարդ է ձերբակալվել` երեխաների նկատմամբ անառակաբարո գործողություններ կատարելու կասկածանքով

ՀՀ քննչական կոմիտեի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ 8 և 10 տարեկան աղջիկ երեխաների նկատմամբ 38 տարեկան տղամարդու կողմից անառակաբարո գործողություններ կատարելու դեպքի առթիվ, հաղորդում է ՀՀ ՔԿ մամուլի ծառայությունը։

Հաղորդագրության համաձայն, հոկտեմբերի 27-ին ստացվել է երկու տարբեր հաղորդում նույն քաղաքի երկու բնակչուհիների կողմից՝ իրենց անչափահաս աղջիկ երեխաների նկատմամբ հարևանի կողմից կատարված անառակաբարո գործողությունների վերաբերյալ։

Նույն օրը ՀՀ Քննչական կոմիտեի մարզային քննչական վարչությունում հարուցվել է երկու քրեական գործ:

Ձեռնարկված անհետաձգելի քննչական գործողությունների արդյունքում բավարար ապացույցներ են ձեռք բերվել, որ երեխաների նկատմամբ անառակաբարո գործողությունները կատարվել են նույն անձի կողմից և որոշում է կայացվել քրեական գործերը միացնելու և մեկ վարույթում շարունակելու մասին։

8 և 10-ամյա երեխաները ճանաչվել են տուժողներ, իսկ նրանց մայրերը՝ տուժողի օրինական ներկայացուցիչներ և հարցաքննվել:

Կասկածյալը, ով 38 տարեկան տղամարդ է՝ ամուսնացած, բարձրագույն կրթությամբ, նույն օրը՝ հոկտեմբերի 27-ին, ձերբակալվել է։

Նախաքննությունը շարունակվում է, միջոցներ են ձեռնարկվում դեպքի լրիվ, օբյեկտիվ հետազոտումն ապահովովելու ուղղությամբ:

«Հաշվի առնելով քրեական գործի առանձնահատկությունը՝ հրապարակման ենթակա չէ որևէ այլ տվյալ, որը կարող է հանգեցնել երեխաների նույնացմանը՝ նրանց կրկնակի և երկրորդային զոհացումից խուսափելու նպատակով», - նշվում է հաղորդագրության մեջ։