Բավ է պառակտվել
21-05-2016 08:29

Մոսկվայում տղամարդը դուրս է թռել այրվող շենքից և մահացել

Ռուսաստանի «02» ծառայությունում հաղորդագրություն է ստացվել, որ Ֆրիդրիխ Էնգելսի փողոցի 25 տան մոտ արնաշաղախ տղամարդ է գտնվում: Դեպքի վայր ժամանած ոստիկանության աշխատակիցները գտել են տղամարդուն, ով ավելի ուշ, ստացված վնասվածքներից, մահացել է հիվանդանոցում: Իրավապահները  ձերբակալել են կասկածյալին: Մահացածը դուրս է թռել նշված հասցեի այրվող շենքից, որի հարկերից մեկում տեղակայված էր անանուն ընկերության գրասենյակը: Գրասենյակը այրվել է անհայտ անձի կողմից:
Ինչպես նշել են Մոսկվայի ԱԻՆ-ի կենտրոնական վարչությունում, կրակի տարածքը կազմել է 15 քառակուսի մետր, տեղական ժամանակով 16.40-ին հրդեհը մարվել է: