Բավ է պառակտվել
04-11-2014 23:28

Ավազակային հարձակում խորթ մոր նկատմամբ

Ավազակային հարձակման դեպքի առթիվ ՀՀ  քննչական կոմիտեի Երեւան քաղաքի վարչության Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով մեղադրանք է առաջադրվել ՀՀ քաղաքացի Դ.Մարկոսյանին՝ հոր հետ փաստական ամուսնական հարաբերությունների մեջ գտնվող կնոջ նկատմամբ ավազակային հարձակում կատարելու համար։ 

ՀՀ Քննչական կոմիտեից հայտնում են, որ քրեական գործի նախաքննությամբ մասնավորապես պարզվել է, որ հոկտեմբերի 3-ին՝ ժամը 06:00-ի սահմաններում, դիտավորությամբ, ավազակային հարձակում կատարելու նպատակով գնացել է հոր եւ նրա հետ փաստացի ամուսնական հարաբերությունների մեջ գտնվող կնոջ վարձակալած բնակարան եւ վերջինիցս պահանջել ոսկյա զարդեր: 

Ստանալով մերժում՝ առերեւույթ հանցագործություն կատարած անձը  հարձակվել է  կնոջ վրա, գցել գետին եւ կյանքի համար վտանգավոր բռնություն գործադրելով՝ պարանոցից պոկել, հափշտակել է ոսկյա շղթան, ձեռքից հանել 4 ոսկյա մատանի եւ դիմել  փախուստի՝ պատճառելով զգալի նյութական վնաս։

Դատաբժշկական եզրակացության համաձայն՝ բռնության հետեւանքով կնոջ առողջությանը պատճառվել է միջին ծանրության վնաս՝ աջ եւ ձախ դաստակների 4-րդ մատների շրջանների արյունազեղումների, աջից՝ 4-րդ մատի հիմային ֆալանգի տեղաշարժով ներհոդային բեկորային կոտրվածքի ձեւով:

Քննությամբ ձեռք բերված ապացույցների հիման վրա Դ.Մարկոսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: