08-11-2016 11:44

Կրասնոդարում բռնաբարության համար հետախուզվողը հայտնաբերվել է Հայաստանում

Նախօրեին ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության ծառայողները Եղվարդ քաղաքի Կնունյանց փողոցի տներից մեկում հայտնաբերել և ՔՀԳՎ բերման են ենթարկել 1993 թ. ծնված Աբրահամ Հ.-ին, հայտնում է Հայաստանի ոստիկանության մամուլի ծառայությունը։

Աբրահամ Հ.-ն հոկտեմբերի 26-ից ՌԴ Կրասնոդարի երկրամասի Կրասնոդար քաղաքի Պրիկուբանսկի շրջանի ոստիկանության կողմից հետախուզվում էր ՌԴ քր. օր.-ի 131 հոդվածի 1-ին մասի (բռնաբարություն) և 132 հոդվածի 1-ին մասի (սեքսուալ բնույթի բռնի գործողություններ) մեղադրանքներով:

Հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին: Հետախուզվոցի քաղաքացիության և ազգության մասին ոչինչ չի հաղորդվում։