Բավ է պառակտվել
14-02-2015 13:30

Պուլկովոյում մերկացած տղամարդը դիմել է դատախազություն

«Հյուսիսային մայրաքաղաքի օդային դարպասները» տեղեկատվական տեխնոլոգիաների ընկերության տնօրինության 31-ամյա աշխատակից Գեորգի Մյակինինը ստիպված էր ամբողջությամբ մերկանալ օդանավակայանում՝ աշխատանք գնալու ճանապարհին: Տեսագրությունը, որում անվտանգության ծառայության աշխատակիցները ստիպում են տղամարդուն մերկանալ, ցնցել է համացանցը: Պարզվել է, որ Գեորգի Մյակինինը աշխատում է օդանավակայանում որպես ստուգիչ տեխնիկայի սպասարկման ինժիներ: Նա ստիպված էր մերկանալ միայն այն պատճառով, որ նա մոռացել էր տան բանալիները գրասենյակում: Գեորգին ավարտել էր իր հերթապահությունը առավոտյան ժամը ութին և գնում էր տուն, սակայն ճանապարհին նա հիշել էր, որ մոռացել է բնակարանի բանալին գրասենյակում և որոշել էր վերադառնալ Պուլկովո: Այդ պահին փոխվել էր նաև անվտանգության ծառայության հերթապահ կազմը, և նոր աշխատակիցները չէին ճանաչում Գեորգիին: Նրանք կանգնեցրել էին Մյակինկինին և, ստուգելով նրան դետեկտորի օգնությամբ, ստիպել էին հանել գոտին: Սակայն վերջինս այնքան ձիգ էր կապած, որ Գեորգին չէր կարողացել հանել այն: «Ես բացատրեցի աշխատակցուհուն, որ չեմ ցանկանում, իսկ նա ի պատասխան ոստիկանության աշխատակցի կանչեց, որը ստիպեց հանել գոտին, իսկ ես հրաժարվեցի: Մենք գտնվում էին օդանավակայանի մուտքի մոտ, այլ ոչ թե ստուգման գոտում, և ինձ պետք չէ բացատրել կանոնները: Ոստիկանը պնդեց, որպեսզի ես լքեմ օդանավակայանը: Ես ցնդեցի: Որոշեցի հանել ոչ միայն գոտին, այլ նաև տաբատը և ողջ հագուստս», - պատմել է Գեորգին: Հաջորդ օրը Գեորգի Մյակինինը գրավոր բողոք է ուղղել դատախազություն ոստիկանության աշատակցի դեմ: Տղամարդը հուսով է, որ իրավապահը պատասխան կտա իր անօրենության համար: Գեորգին միայն այսօր է տեղեկացել այն մասին, որ արդեն դարձել է համացանցի հերոս, երբ պետը նրան ցուցադրել է լուսանկարը և տեսագրությունը: Մյակինինը ենթադրում է, որ տվյալ տեսագրությունը համացանցում տեղադրել են անվտանգության ծառայության աշխատակիցները: Այժմ տեղեկատվական տեխնոլոգիաների տնօրինությունը սեփական քննությունն է անցկացնում համացանցում տեսախցիկների տեսագրությունը տեղադրած անձին գտնվելու նպատակով: