Բավ է պառակտվել
27-09-2016 08:57

Խոշոր ու ողբերգական ավտովթար Արմավիրի մարզում. կա 1 զոհ, 1 վիրավոր.

Նախօրեին խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում:

Ժամը 18:00-ի սահմաններում Երևան- Արմավիր ավտոճանապարհի 27-րդ կմ հատվածում բախվել են Գավառ քաղաքի բնակիչ, 31-ամյա Մհեր Նունուշյանի վարած Mercedes մակնիշի 80 ՕD 055 համարանիշի և Արմավիրի մարզի Ալաշկերտ գյուղի բնակիչ, 59-ամյա Սերոբ Առաքելյանի վարած ГАЗ 31029 մակնիշի 01 ՍՏ 128 համարանիշի ավտոմեքենաները:

Բախումից հետո ГАЗ 31029-ը բախվել է ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված Nissan մակնիշի 600 ԼԼ 70 համարանիշի ավտոմեքենային:

Վթարից հետո Mercedes-ի և ГАЗ 31029-ի վարորդները տեղափոխվել են Վաղարշապատի բժշկական կենտրոն, որտեղ , ցավոք, Ս. Առաքելյանը գիտակցության չգալով՝ մահացել է:

Դեպքի վայր է ժամանել ոստիկանության Արմավիրի մարզային վարչության օպերատիվ խումբը՝ մարզի ոստիկանապաետ Արսեն Այվազյանի գլխավորությամբ:

Փաստի առթիվ հարուցվել է քրեկան գործ՝ ՀՀ քր օր.-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշով: 

Nissan մակնիշի ավտոմեքենան հաշվառված է Արմավիրի մարզի Գեղակերտ գյուղի հաշվեկշռում և սպասարկում է գյուղապետին, իսկ Mercedes-ի վարորդ Մ. Նունուշյանը ծառայում է ՀՀ ՊՆ N զորամասումի բուժկետում՝ որպես ատամնաբույժ: