Բավ է պառակտվել
30-04-2016 10:37

Բարձրացել է Կիևյան կամրջի կամարի վրա և ցանկացել է ցած նետվել

Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ ապրիլի 30-ին, ժամը 01.01-ին տեղեկատվություն է ստացվել, որ քաղաքացին բարձրացել է Երևանի Կիևյան կամրջի կամարին և սպառնում է ցած նետվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Դեպքի վայր են մեկնել ՃԿԱԿ ՕԽ-ն, ՀՆՓԱԻԿ փրկարարական ջոկատը եւ մեկ մարտական հաշվարկ:

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ ոստիկանության աշխատակիցները կանխել են 40-ամյա Ա. Բ.-ի ինքնասպանության փորձը եւ տեղափոխել ոստիկանության Մաշտոցի բաժին։