Բավ է պառակտվել
21-11-2016 13:33

Հրդեհ է բռնկվել Մրգաշեն գյուղի վագոն-տնակներից մեկում. տուժածի վիճակը կայուն ծանր է

Այսօր հրդեհ է բռնկվել Կոտայքի մարզի Մրգաշեն գյուղում:

Ինչպես հաղորդում է ՀՀ Աին մամուլի ծառայությունը, ժամը 01:03-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Կոտայքի մարզի Մրգաշեն գյուղի վերջնամասում գտնվող անասնապահական ֆերմաների մոտակա վագոն-տնակում: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 01.40-ին, մարվել՝ 02:05-ին: Ամբողջությամբ այրվել է վագոն տնակը (պահակակետ)՝ 18 քմ:

«Հրդեհի հետևանքով պահակակետի աշխատակից Գ. Ս.-ը (1954 թ. ծնված)՝ դեմքի և վերին վերջույթների հատվածում այրվածքներով, հոսպիտալացվել է Ճառագայթային բժշկության և այրվածքների հանրապետական կենտրոն, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են կայուն ծանր», - նշվում է հաղորդագրության մեջ: