Բավ է պառակտվել
15-09-2016 11:41

Բելառուսի իրավապահների կողմից 7 տարի հետախուզվողը հայտնաբերվեց Երևանում

Նախօրեին ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության ծառայողները երևանյան սրճարաններից մեկում հայտնաբերել և բերման են ենթարկել տղամարդու, ով յոթ տարի հետախուզվում էր Բելառուսի Հանրապետության իրավապահ մարմինների կողմից:

Ինչպես հաղորում է ոստիկանության մամուլի ծառայությունը, 47-ամյա տղամարդը 2009 թ.-ի ապրիլի 11-ից Բելառուսի Հանրապետության իրավապահ մարմինների կողմից հետախուզվում էր պաշտոնեական դիրքի չարաշահմամբ կազմակերպված հանցավոր խմբի կողմից իրականացված առանձնապես խոշոր չափերի յուրացում կատարելու մեղադրանքով:

Այլ մանրամասներ չեն հաղորդվում: