20-09-2016 14:36

Սպանություն Հայաստանում` խանդի հողի վրա

Հայաստանի ոստիկանությունը մեղադրում է 46–ամյա տղամարդուն կնոջը սպանելու համար։

Ինչպես հայտնում է գերատեսչության մամուլի ծառայությունը, 38–ամյա Նարինե Դանիելյանի` բռնության հետքերով մարմինը հայտնաբերվել է նախօրեի գիշերն Արմավիրի մարզի Ակնալիճ–Զարթոնք ավտոճանապարհին։

«Անցկացված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ սեպտեմբերի 19–ին ժամը 22։00–ի սահմաններում խանդի հողի վրա ծագած վեճի ժամանակ 46–ամյա Արթուր Մ.–ն, ծեծելով սպանել է կնոջը»,– նշվում է հաղորդման մեջ։

Տղամարդը ձերբակալված է։ Կատարվում է քննություն։