27-06-2014 14:28

«Բացի ծիրանից մնացած բոլոր մթերքների գնաճն արհեստածին է».մասնագետ

«Բացի ծիրանից մնացած բոլոր մթերքների գնաճն արհեստածին է»,-այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց Սպառողների միության նախագահ Արմեն Պողոսյանը: Ըստ բանախոսի՝ եթե տարվեն կազմակերպված աշխատանքներ, ապա սպառողը ոչ միայն չի բախվի աստղաբաշխական գների հետ, այլ նաև կարող ենք զսպել գնագոյացումը: «Հայաստանում սելեկցիայի բացակայության պատճառով մրգերի և բանջարեղենի գները տատանվում են»,-նշեց սպաողների պաշտպանը:
Ասուլիսին ներկա «Սպառողների խորհրդատվություն կենտրոն» հ/կ նախագահ Կարեն Չիլինգարյանն էլ հավելեց, որ մեզանում ընդունված է օգտվել ստեղծված իրվիճակից: Շահագրգիռ կեղմերը օգտագործեցին գարնան ցրտերից ու կարկուտից, մթերքների արդեն իսկ պակասն ուրճացնելու հերթական հնարավորությունը: «Չեմ հերքի, որ իրականում այս տարի բերքին ահռելի վնաս է հասցվել, սական դեֆիցիտի մեծ մասը մտածածին է: Սա ևս մեկ անագամ տվեց հնարավորութուն վաճառողին թանկացնել բնամթերքը: Հատկապես գնաճ նկատվում է մրգերի շրջանում: Բանջարեղենը ևս թանկացել է, սակայն դա այնչափ չէ, որ մտածեք թե արհեսատական է»,-ընդգծեց բանախոսը:
Եզրափակելով խոսքը Արմեն Պողոսյանը շեշտադրեց. «Սա է պատճառը որ մեր եկամուտների մտ 60 տոկասը սպառվում է սննդի վրա և ըստ միջազգային ստանդարտների՝ եթե սննդի վրա ծախսվում է 25 տոկոսից ավել, դա արդեն աղքատության մասին է խոսում»: