Բավ է պառակտվել
23-09-2014 11:05

Մի խումբ մտավորականներ ու պատգամավորներ դիմել են Սերժ Սարգսյանին

Մի խումբ մտավորականներ ու պատգամավորներ դիմել են ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին՝ խնդրելով քայլեր ձեռնարկել Աֆրիկյանների հուշարձանի վերականգնման եւ պահպանության համար:

Նամակում, մասնավորապես, ասվում է.

«ՀՀ նախագահ պարոն Սերժ Սարգսյանին

Մենք՝ ներքոստորագրյալներս, մտահոգ լինելով 19-րդ դարի վերջի 20-րդ դարի սկզբի երեւանյան քաղաքացիական ճարտարապետության լավագույն օրինակներից մեկի՝ Երեւանի Տերյան 11 (13) հասցեում գտնվող Աֆրիկյանների տան ճակատագրով, ինչպես նաեւ առհասարակ Երեւանում մշակութային հուշարձանների նկատմամբ շարունակական քանդման ու ապականման իրողությամբ, կոչ ենք անում.

- քայլեր ձեռնարկել Աֆրիկյանների հուշարձանի վերականգնման եւ պահպանության համար Տերյան 11 հասցեում,

- Երեւան քաղաքի կենտրոնում դեռեւս պահպանվող պատմության եւ մշակույթի հուշարձանները պահել հատուկ ուշադրության կենտրոնում, չստորադասելով դրանք մասնավոր եւ այլ տեսակի շահերի։