Բավ է պառակտվել
26-06-2014 13:03

Մինչ օրս չի իրականացվել որևէ համալիր ծրագիր փախստականների խնդիրները լուծելու համար.մասնագետ

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ Ադրբեջանահայ փախստականների համագումարի նախագահության անդամ Սուսաննա Մելիքյանը համոզմունք հայտնեց, որ ՀՀ իշխանություններն առաջիկայում մտադիր չեն լրջորեն վերաբերվել ադրբեջանահայ փախստականներին, նրանց խնդիրներին, վարում են այդ խնդիրները բացառելու քաղաքականություն:
«Ադրբեջանահայ փախստականները նման համոզմունք ունեն հենց իշխանությունների վարած քաղաքականության պատճառով հունիսի 20-ը Փախստականների միջազգային օրն էր: Այդ առիթով Հայաստանի իշխանություններն որևէ ծրագրի իրագործում չներկայացրեցին հանրությանը, փախստականներին: Հերթական անգամ փախստականները համոզվեցին, որ իրենց խնդիրները՝ իրավաքաղաքական, սոցիալական, տնտեսական, մշակութային, Հայաստանի իշխանությունները մտադիր չեն լուծել»,-մանրամասնեց բանախոսն ու հավելեց, որ մինչ օրս չի իրականացվել որևէ համալիր ծրագիր փախստականների խնդիրները լուծելու համար
Նման եզրահանգման է հանգեցրել նաև կառավարության այն քայլը, ըստ որի՝ այս տարվա մարտից միգրացիայի ծառայության «Փախստականների հարցերի» բաժինը վերանվանվել է «Ինտեգրացիայի հարցերի» բաժնի և «Իրավաբանական» բաժնի: 1988-1992 թթ. Ադրբեջանում տեղի ունեցած բռնությունների ընթացքում Հայաստան է եկել, ըստ տարբեր տեղեկությունների, 360 հազարից 500 հազար փասխտական: Ըստ պաշտոնական տվյալների, մինչև 2010 թվականը ՀՀ քաղաքացիություն է ընդունել և տեղական բնակչության հետ ինտեգրվել ավելի քան 84 հազար փախստական, մոտ 6000 մարդ էլ, պահելով փախստականի կարգավիճակը, գտնվում են Հայաստանում: