Բավ է պառակտվել
04-03-2014 13:15

ԵԱՀԿ-ն վաղը հերթական մշտադիտարկումը կիրականացնի

Վաղը, ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի մանդատի համաձայն` Հայաստանի ու Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում` Ղազախի շրջանի ուղղությամբ, կանցկացվի մշտադիտարկում:
Ադրբեջանական կողմից մշտադիտարկումը կիրականացնեն ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնականներ Խրիստո Խրիստովն ու Փիթեր Սվեդբերգը։
Հայկական կողմից մշտադիտարկմանը կմասնակցեն ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնական Եվգենի Շարովն ու անձնական օգնական Ուիլյամ Փրայորը։