Բավ է պառակտվել
17-04-2014 15:33

Մեկնարկել է ՀՀ ԱԻՆ պատանի հրշեջ-փրկարարների հանրապետական առաջին մրցաշարը

Այսօր, Երևանի «Հայաստան» մարզական ՀԿ տարածքում մեկնարկեց ՀՀ ԱԻՆ պատանի հրշեջ-փրկարարների հանրապետական առաջին մրցաշարը:
Մրցաշարի նպատակն է նպաստել պատանիների ֆիզիկական և հոգեբանական դաստիարակությանը, հաղորդել արտակարգ իրավիճակներում կողմնորոշվելու հմտություններ և գործնական գիտելիքներ, ձևավորել պատասխանատվություն և գիտակից վերաբերմունք հասարակական և անձնական անվտանգության հարցերի նկատմամբ, ինչպես նաև հետագայում իրականացնել փորձի փոխանակում այլ երկրների պատանի հրշեջների և փրկարարների միջև:
Առաջնությանը մասնակցում են ՀՀ ԱԻՆ ՃԿՊԱ քոլեջի, Երևանի թիվ 190 ավագ դպրոցի, «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի, թիավարության մարզադպրոցների, Լոռու, Տավուշի, Շիրակի, Արագածոտնի, Արարատի և Արմավիրի մարզերի, ԼՂՀ, Սևանի ջրային մարզաձևերի դպրոցների հավաքական թիմերը, որոնք բաղկացած են 13-17 տարեկան պատանիներից ու աղջիկներից:
Մրցումներն անցկացվում են հետևյալ մրցաձևերից` ձգում կախ դրությունից (տղաներ), հրում հատակից (աղջիկներ), վազք` 100 մ և 1000 մ (տղաներ), վազք` 60 մ և 500 մ (աղջիկներ), փոխանցումավազք` 4x100 մ, հրշեջի մարտական հագուստի կրում:
Քանի որ ՀՀ ԱԻՆ պատանի փրկարարների հավաքական թիմը մասնակցելու է միջազգային հավաքների, մասնակիցները պիտի հանդես գան նաև երկիրն ու ԱԻ նախարարությունը ներկայացնող գեղարվեստական բեմադրությամբ և տիրապետեն օտար լեզուների:
«Սա սկիզբ է շատ ավելի մեծ գործի` երկրում հրշեջ-փրկարարների կամավորական շարժման ծավալում, ինչպես նաև երիտասարդ սերնդի արտակարգ իրավիճակներին պատրաստվածության, ֆիզիկական ու հոգեբանական զարգացում », - լրագրողների հետ զրույցում նշեց ՓԾ տնօրենի տեղակալ, գեներալ-մայոր Նիկոլայ Գրիգորյանը: