Բավ է պառակտվել
11-07-2015 14:23

Իրավիճակը սահմանին հանգիստ է. Մովսես Հակոբյան

Սահմանին համեմատաբար հրադադար է եւ որեւէ ակտիվ գործողություն այս պահին չի իրականացվում: Այս մասին այսօր` հուլիսի 11-ին, լրագրողներին ասաց ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ Մովսես Հակոբյանը: Նրա խոսքով` իրավիճակը սահմանին պետք է մշտապես համեմատել տարբեր ժամանահատվածների հետ: «Լուրջ միջադեպեր առաջին գծում չկան: Եթե իրավիճակը համեմատենք տարեսկզբի եւ անցած տարվա նույն ժամանակահատվածի հետ, ապա բավականին հանգիստ է»,- ասաց ԶՈՒ գլխավոր շտաբի տեղակալը: Հիշեցնենք, որ եւ 2014թ. հուլիս-օգոստոս ամիսներին եւ 2015թ. հունվարին իրավիճակը սահմանին եւ շփման գծում բավականին լարված էր: