Բավ է պառակտվել
13-01-2016 13:01

ՀՀ-ում ռուսական ռազմակայանում մոտոհրաձիգների դաշտային վարժանքներ են սկսվել

Հայաստանում տեղակայված ռուսական ռազմակայանի մոտոհրաձգային ստորաբաժանումների զինծառայողները վարժանքներ են սկսել Կամխուդ եւ Ալագյազ զինափորձարաններում:  ՌԴ Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությունից, մեկ ամսվա ընթացքում նրանց հետ դաշտային պարապմունքներ կանցկացնեն ծովի մակարդակից 1,5 հազարից մինչեւ 2,5 հազար մետր բարձրության վրա: Վարժանքներում ներգրավված են հազարից ավելի զինծառայողներ:
Պարապմունքներն սկսվել են ստորաբաժանումների մարտական պատրաստության պլանային ստուգմամբ, ավտոմայրուղիներով եւ դժվարանցանելի լեռնային ճանապարհներով 30 եւ 100-կիլոմետրանոց երթերով:
Մոտոհրաձիգների ուսուցման ընթացքում հատուկ ուշադրություն Է դարձվելու գիշերային ու ցերեկային ժամերին պրակտիկ այն գործողություններին, որոնք պետք Է ձեռնարկվեն կրակային, տակտիկական, ռազմաբժշկական, հատուկ պատրաստության եւ մարտական մեքենաների վարման պարապմունքների ժամանակ:
Ուսուցման ծրագրով նաեւ նախատեսված Է անձնակազմի կողմից հետախուզման, կառավարման ու կապի ժամանակակից համալիրների, ինչպես նաեւ «Ռատնիկ» նորագույն հանդերձանքի յուրացումը, որը զորամիավորումն ստացել Է 2015 թվականին: