Բավ է պառակտվել
05-10-2016 09:11

Վայոց Ձորում բախվել են 42–ամյա վարորդի մոտոցիկլետն ու գյուղապետի ավտոմեքենան

Նախօրեին՝ հոկտեմբերի 4-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Վայոց Ձորի մարզում:

Ժամը 20:50-ի սահմաններում Շատին-Հերմոն գյուղամիջյան ճանապարհի 10-րդ կմ հատվածում բախվել են Շատին գյուղի բնակիչ, 42-ամյա Նաիրի Մանուկյանի վարած ИЖ մակնիշի մոտոցիկլետն ու ВАЗ 2121 մակնիշի ավտոմեքենան:

Վթարի հետևանքով մոտոցիկլավար Ն.Մանուկյանը տեղում մահացել է:

Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ ՀՀ ՔՕ 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշով:

Ըստ տեղեկությունների՝ ВАЗ 2121-ի վարորդը Հերմոն գյուղի գյուղապետն է: