Բավ է պառակտվել
07-06-2016 16:53

Մոսկվայում օդի ջերմաստիճանը կիջնի մինչև -4 աստիճան

Մոսկվայի մարզում (ՌԴ) օդի ջերմաստիճանը կիջնի այս ամսվա համար ռեկորդային ցածր ցուցանիշի` հասնելով -4 աստիճանի: Ըստ օդերևութաբանների կանխատեսման, նմանատիպ եղանակային անկումներ կգրանցվեն նաև Նովգորոդի, Պսկովի, Լենինգրադի, Տվերի, Սմոլենսկի և մի շարք այլ շրջաններում: Աղբյուրը մանրամասնում է, որ օդի ջերմաստիճանը 0-ից ցածր կիջնի լույս հունիսի 8-ին, սակայն ամսի 9-ին օդի ջերմաստիճանը կբարձրանա` հասնելով առավելագույնը +7 աստիճանի: Մասնագետների փոխանցմամբ՝ ցուրտ եղանակը կպահպանվի մոտ 1 շաբաթ: