Բավ է պառակտվել
02-02-2015 15:53

Մոսկվայի բնակիչները տառապում են կոյուղուց ներթափանցող տհաճ հոտից

Մոսկվայում տհաճ հոտի աղբյուր կարող է հանդիսանալ կոյուղին: Այդ մասին հայտարարել է մոսկովյան ԱԻՆ գլխավոր վարչության ճգնաժամային կենտրոնի հերթապահ սպա Անդրեյ Պավլովը: Նրա խոսքով՝ փետրվարի 1-ին և 2-ին Մոսկվայի իշխանությունները օդում վնասակար նյութերի մակարդակի բարձրացում չեն գրանցել: «Եթե քաղաքացիներից դիմումներ են լինում, տվյալ վայր են մեկնում հատուկ օպերատիվ խմբի ծառայությունները և այնտեղ կատարվում են չափագրման աշխատանքներ», - ասել է նա: Նրա խոսքով՝ «հիմնականում տհաճ հոտը տարածվում է կոյուղուց»: Փետրվարի 1-ին՝ երեկոյան, ԱԻՆ-ը սկսել է իրականացնել օդի դիտարկում ՌԴ մայրաքաղաքի բոլոր շրջաններում տհաճ քիմիական հոտի մասին բնակիչների բողոքների պատճառով: Մասնավորապես, այդ խնդրով դիմել են Մոսկվայի հյուսիս-արևելքում գտնվող Սոկոլնիկների և Լեֆորտովի բնակիչները, ինչպես նաև հարավային Նագատինսկ շրջանի բնակիչները: ԱԻՆ շարժական լաբորատորիայի աշխատակիցները հաստատել են տհաճ հոտի առկայությունը: Սակայն ԱԻՆ-ում նաև նշել են, որ «մարդկանց առողջությանը սպառնող օդը աղտոտող նյութեր չեն հայտնաբերվել»: