Բավ է պառակտվել
14-03-2016 12:06

Մոսկվային եղանակային Արմագեդոն են կանխատեսել

Եղանակը Մոսկվայի տարածքում վերադարձել է նորմայի սահմաններ և մինչև ամսվա վերջ տաքացում չի սպասվում : Այս մասին տեղեկացրել է «Ֆոբոս» եղանակային կենտրոնի առաջատար մասնագետ Եվգենի Տիշկովեցը. «Առջևում հյուսիսային սառը քամիներ են սպասվում: Օդի ջերմաստիճանը աստիճանաբար նվազելու է», - զգուշացրել է նա:
Ըստ նրա, այժմ մայրաքաղաքը ընկղմվում է «Արկտիկական սառը պարկի մեջ» և մինչև ամսվա վերջ դրանից դուրս չի գա : Շաբաթվա երկրորդ կեսին զրոյական ջերմաստիճանին կավելանան նաև ձյան տեղումները:
Հանգստյան օրերին, ըստ Տիշկովեցի կանխատեսումների, Մոսկվայում սպասվում է ուժեղ փոթորիկ, գիշերը թույլ սառնամանիք, ցերեկվա ընթացքում ջերմաչափի ցուցիչը զրոյից չի բարձրանա: Մասնագետը եղանակային այս իրավիճակը Արմագեդոն է անվանել:
Ըստ մասնագետի մարտի1-ի գիշերը լույս 2-ի նման ծայրահեղ եղանակային իրադարձություններ մայրաքաղաքին կրկին չեն սպառնում, սակայն թեթև ձյան հավանականությունը բավականին բարձր է: