Բավ է պառակտվել
19-12-2014 17:30

Մոսկվայում տեղադրվել է աշխարհի ամենամեծ մեխանիկական ժամացույցը

Աշխարհի ամենամեծ մեխանիկական ժամացույցը տեղադրվել է Լուբյանկայի կենտրոնական մանկական խանութի վրա, ասված է «Գալս-Դեվելոփմենթ» ընկերության հաղորդագրությունում: Ժամացույցը կընդգրկվի աշխարհի ամենահայտնի մեխանիկական ժամացույցների հնգյակում, ինչպիսիք են Բիգ-Բենը, Կրեմլի կուրանտները, Փարիզյան աշտարակի ժամացույցը, Գուանչժոուի ժամացույցը, եւ կդառնա Մոսկվայի ամենացայտուն տեսարժան վայրերից: Ժամային մեխանիզմը կաշխատի առնվազն 100 տարի, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»: Մեխանիզմի քաշը 4,5 տոննա է՝ բաղկացած պողպատից, ալյումինից, տիտանից եւ ոսկեջրած 5 հազար դետալներից: Մեխանիզմի բարձրությունը 6 - 7 մետր է: Հիմնական մեխանիզմը տեղադրված է հինգերորդ հարկի մակարդակում: Ժամացույցը ստեղծվել է 6 ամսում՝ ժամացույցի «Ռակետա» գործարանի մասնագետների խմբի կողմից՝ Ժակ ֆոն Պոլյեի գլխավորությամբ: