Բավ է պառակտվել
12-08-2014 13:32

Մոսկվայում մի քանի պայթյուն է եղել. լուսանկարներ

Երեքշաբթի Մոսկվայի Վոյկովսկայա մետրոյի կայարանից ոչ հեռու գտնվող մոսկովյան երկաթգծի Ռիժսկի ուղղության Լենինգրադյան հարթակի մոտ մի քանի ուժեղ պայթյուն է հնչել:
Նախնական տվյալներով՝ պայթյունները տեղի են ունեցել Լենինգրադյան մայրուղում՝ Հաղթանակի կամրջի տակ: Տեսախցիկներից ստացված լուսանկարներում կամրջի մոտ ծուխ է նկատվում: Առաջին պայթյունը հնչել է մոտ ժամը 5:20-ին:
Ականատեսը պատմել է թերթին, որ պայթյունները տեղի են ունեցել բեռնատար մեքենայում, որը գտնվել է կամրջի տակ:
Դեպքի վայր են այցելել հրշեջներ, ոստիկանության և շտապօգնության աշխատակիցներ: Թերթի զրուցակցի խոսքով՝ մեքենայում կարող էին մարդիկ լինել:
Լենինգրադյան մայրուղու երթևեկությունը մի քանի րոպեով դադարեցվել է վատ տեսանելիության պատճառով, սակայն այնուհետ այն վերականգնվել է: