01-06-2015 11:51

Մոսկվայում մեկնարկել է «ATOMEXPO» եռօրյա ֆորումը (լուսանկարներ)

Մոսկվայում մեկնարկել է «Русатом» ընկերության կազմակերպած «ATOMEXPO» եռօրյա ֆորումը, որին մասնակցում են ավելի քան 40 երկրների ներկայացուցիչներ (Սաուդյան Արաբիա, Արգենտինա, Բրազիլիա, Ինդոնեզիա, Մալայզիա, Հայաստան և այլն):



Դրանք հիմնականում այն երկրներն են, որոնց հետո Ռուսաստանն արդեն համագործակցում է ատոմային էներգետիկայի ոլորտում կամ ցանկանում է համագործակցել:



Ֆորումի ընթացքում նախատեսվում է մոտ երկու տասնյակ կլոր-սեղան քննարկում` ատոմային էներգիայի ստացման, ատոմակայանների շահագործման, դրանց անվտանգության, ատոմային մնացուկների մշակման և ոլորտում պետությունների համագործակցության մասին: