Բավ է պառակտվել
01-09-2014 21:02

Մոսկվայում քնած աղջնակին գրկած մայրը նետվել է պատուհանից

Այսօր գիշեր Մոսկվայի հարավում երիտասարդ կինը քնած երեխայի հետ ցած է նետվել 14-րդ հարկի բնակարանից: Ստացված վնասվածքներից երկու տուժածն էլ տեղում մահացել են: Ներկայումս քննիչները պարզում են ինքնասպանության հանգամանքներն ու պատճառները:  Հայտնի է, որ ցած նետվելուց առաջ կինը  գրություն էր թողել, որն ուսումնասիրում են մասնագետները: Ըստ նախնական տեղեկության` վերջերս լրացել է զոհվածի դստեր յոթնամյակը, իսկ կինը երկար ժամանակ տառապում էր ընկճախտից: