Բավ է պառակտվել
01-08-2014 20:14

Մոսկվայում կինը ողջ մնացել 9-րդ հարկից նետվելուց հետո

Ինչպես հաղորդում է Lifenews.ru-ն՝ Մոսկվայի հարավարևմտյան «Տյոպլի ստան» շրջանի բնակչուհին փորձել է վերջ դնել կյանքին՝ նետվելով 9-րդ հարկի իր բնակարանի պատուհանից, սակայն ողջ է մնացել: Ըստ աղբյուրի՝ կնոջը նրան ծանր վնասվածքներով տեղափոխել են հիվանդանոց:
Ոստիկանությունը պարզում է միջադեպի մանրամասները, սակայն արդեն հայտնի է, որ տուժողը դեպքից մեկ օր առաջ փորձել է կտրել երակները: Չհասնելով արդյունքի՝ հաջորդ օրը կինն այլ միջոց է ընտրել կյանքին վերջ դնելու համար, սակայն կրկին ողջ է մնացել: նախապես համացանցում «Փորձագետների գնահատականների աղյուսակ» էր գտել, որում նկարագրվում էր ինքնասպանություն գործող անձանց հուսահատության ու հուսալիության մակարդակը: