Բավ է պառակտվել
19-07-2014 15:51

Մոսկվայում հետախուզվող Սուսաննան հայտնաբերվել է Աշտարակ քաղաքում

Հուլիսի 18-ին, ժամը 13.30-ին, ոստիկանության Աշտարակի բաժին է հրավիրվել 45-ամյա Սուսաննա Ս.-ն, որը 2010 թ. օգոստոսի 18-ից ՌԴ Մոսկվա քաղաքի իրավապահների կողմից հետախուզվում էր խարդախության մեղադրանքով:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:

Հետախուզվողի հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին: