Բավ է պառակտվել
27-10-2014 08:11

Մոսկվայի 22-ամյա բնակչուհին խմբակային բռնաբարության զոհ է դարձել

Մոսկվայում 22-ամյա աղջիկը խմբակային բռնաբարության զոհ է դարձել: Նա ցած է նետվել 3-րդ հարկի պատուհանից՝ փրկվելով բռնաբարողներից: Այս մասին հաղորդում է «BFM»-ը: Աղբյուրի տեղեկությունների համաձայն՝ 22-ամյա Լյուբովը հյուր է գնացել ընկերոջը, որի հետ համացանցում է ծանոթացել, սակայն բնակարանում նա մենակ չի եղել: Երիտասարդն ու իր ծանոթը թալանել են աղջկան, ձեռնաշղթաներ հագցրել, այնուհետ բռնաբարել: Լյուբովը բնակարանում է անցկացրել ամբողջ գիշերը, իսկ առավոտյան փորձել է ցած նետվել երրորդ հարկի պատուհանից: Հանցագործները փորձել են զոհին ներս քաշել տուն, սակայն անցորդները ոստիկանություն են կանչել, որը երկուսին էլ ձերբակալել է: Աղջիկը ոտքերի կոտրվածքով տեղափոխվել է հիվանդանոց: