Բավ է պառակտվել
16-08-2014 11:11

Մոսկվայում անհայտ անձինք ադրբեջանցուց 9 մլն ռուբլի են հափշտակել

Մոսկվայում անհայտ չորս անձինք կոտրել են ադրբեջանցի եկվորի կարմիր լույսի տակ կանգնած մեքենայի ապակին եւ նրանից 9 մլն ռուբլի հափշտակել, հայտնում է «Ինտերֆաքսը»:
31-ամյա տղամարդը կանգնած էր լուսացույցի կարմիր լույսի տակ, երբ կողքի մեքենայից անհայտ չորս անձինք կոտրել են մեքենայի ապակիները եւ ենթադրաբար սպառնալով ատրճանակով՝ տարել փողերը։
Ըստ գերատեսչության՝ վնասի ընդհանուր չափը 9 մլն ռուբլի է։
Հարուցվել է քրեական գործ՝ «Ավազակային հարձակում» հոդվածի հատկանիշներով։