Բավ է պառակտվել
21-07-2014 10:37

Մոսկվայի մարզում Ադրբեջանի 11 քաղաքացի է ձերբակալվել

Ռուսաստանի ՆԳՆ-ը վկայակոչելով Kommersant-ը  տեղեկացնում է, որ Մոսկվայի մարզում ոստիկանությունը ձերբակալել է խմբավորման մասնակիցների, ովքեր կասկածվում են փրկագնի ստացման նպատակով մոսկվացի ձեռնարկատիրոջ առևանգման մեջ:  Ըստ ՌԴ ՆԳՆ-ի ՝ «Ընթացիկ տարվա հուլիսին չարագործները գործարարին առևանգել են Մոսկվայի Հարավարևելյան շրջանում և նրա հարազատներից պահանջել 500 հազար դոլարի չափով փրկագին»:Կասկածյալները ձերբակալվել են Մոսկվայի մարզի Մատիշինի շրջանում անցկացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների ընթացքում: Նրանք 28-47 տարեկան Ադրբեջանի 11 քաղաքացիներ են: Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանքը: