Բավ է պառակտվել
10-11-2014 09:33

Մոսկվայում սննդային թունավորմամբ 30 մարդ է տեղափոխվել հիվանդանոց

Մոսկվայի կենտրոնում գտնվող ռեստորաններից մեկից 30 մարդ սննդային թունավորում ախտանիշով տեղափոխվել է հիվանդանոց, նրանից 19 հոսպիտալացվել են: Այս մասին հայտնում է «Գազետա.ռու»-ն: Նրանք բոլորն էլ երաժիշտներ են, որոնք Մոսկվա են եկել Մերձծովյան երկրամասից: Այս պահին ռեստորանում ստուգումներ են իրականացվում, չի բացառվում, որ նրանք թունավորվել են մինչև Մոսկվա գալը: